Անկարան ու Կահիրեն պետք է վերականգնեն հարաբերությունները, որոնք վատացել են 2013 թվականի հուլիսին զինվորականների կողմից եգիպտոսի նախագահ Մուհամադ Մուրսիի տապալումից հետո: Այս մասին հայտարարել է Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը, փոխանցում է TACC-ը:
«Մենք Եգիպտոսի ժողովրդի հետ ունենք ընդհանուր արժեքներ՝ հավատ, մշակույթ, ընդհանուր տարածաշրջան: Մենք պետք է կարգավորենք Եգիպտոսի հետ հարաբերությունները, և մեզ համար չի կարող այլևս շարունակվել այսպես»,- ասել է Թուրքիայի վարչապետը՝ ընդգծելով, որ երկու երկրների խնդիրները բաժին են ընկնում քաղաքական ոլորտին:
Նա հիշեցրել է, որ երբ ողջ աշխարհը ողջունում էր Եգիպտոսում կատարված հեղաշրջումը, միայն Թուրքիայի նախագահն էր պնդում իրենը՝ հայտարարելով, որ դա իշխանության զավթում է: «Սակայն դա կարգավորման խոչընդոտ չէ: Անհրաժեշտ է վերականգնել Եգիպտոսի հետ հարաբերությունները՝ հատկապես տնտեսական ու մշակութային ոլորտներում: Դա օգտակար կլինի բոլորիս համար», - կարծում է Թուրքիայի վարչապետը: