ՄԱԿ-ում Սիրիայի կառավարությանն ու ԻՊ-ին մեղադրել են քիմիական հարձակումների մեջ

13:06     25 օգոստոսի, 2016

ՄԱԿ-ի առաքելությունն ու Քիմիական զենքի արգելման կազմակերպությունը Սիրիայի կառավարությանն և ԻՊ ահաբեկչական խմբավորմանը մեղադրել են քիմիական հարձակման երեք դեպքում, հայտնում է Reuters-ը։

Կազմակերպության փորձագետների տվյալներով՝ սիրիական ռազմաօդային ուժերի ուղղաթիռները քլորով բեռնարկղեր են նետել Թալմենես բնակավայրում 2014 թվականի ապրիլի 21-ին և Սարմին քաղաքում՝ 2015 թվականի մարտի 16-ին։

ՄԱԿ-ի և ՔԶԱԿ-ի ներկայացուցիչները հետաքննել են քիմիական զենքի կիրառման 9 դրվագ, որից 6-ում չեն կարողացել պարզել մեղավորներին։


© armedia.am