Իտալիայում ավերիչ երկրաշարժի հետևանքով ազգությամբ հայերի կամ ՀՀ քաղաքացիների զոհված կամ տուժած լինելու վերաբերյալ դեռևս տեղեկատվություն չկա: Այս մասին տեղեկացնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը՝ Իտալիայի Հանրապետությունում ՀՀ հյուպատոս 2-րդ քարտուղար Ա.Հովհաննիսյանին հղումով: Նշվում է, որ հյուպատոսարանը անընդհատ կապի մեջ է տեղի իշխանությունների հետ:
Oգոստոսի 24-ին տեղական ժամանակով ժամը 05.36-ին (Գրինվիչի ժամանակով` 01.36-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է 6.1 մագնիտուդով երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվում է Իտալիայի տարածքում:
Երկրաշարժի աշխարհագրական կոորդինատներն են՝ հյուսիսային լայնության 42.790Օ և արևելյան երկայնության 13.290Օ: Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա: Ստորգետնյա ցնցման ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 9 բալ:
Երկրաշարժին հաջորդել են ետցնցումներ` 5.4 և 4.9 մագնիտուդներով: