Ուրուգվայի հասարակական ակտիվիստները, գիտնականներն ու օրենսդիրները նախաձեռնել են «Լեռնային Ղարաբաղի ֆորում» թիմի ստեղծումը:
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ֆորումն իր աշխատանքները կմեկնարկի սեպտեմբերի 2-ին Մոնտեվիդեոյում պաշտոնական բացման արարողությամբ` նվիրված նաև ԼՂՀ անկախության 25 ամյակին:
Ֆորումը նպատակ ունի խթանել Ուրուգվայի դիրքորոշման ամրապնդմանը, որ Ղարաբաղյան հիմնահարցը լուծվի միայն խաղաղ ճանապարհով: