Քրդական ուժերը դարձան միջազգային պայմանավորվածությունների պատանդը: Այդ հարցը իր մեջ ներառում է ռուսների, ամերիկացիների, թուրքերի ու իրանցիների պայմանավորվածություն: Այս մասին РИА Новости-ին տված հարցազրույցում հայտարարել է Սիրիական դեմոկրատական խորհրդի ընդդիմադիր անդամ, քաղաքական գործիչ Ռեյզան Խեդուն: «Քրդական զինված ջոկատները լուրջ ուժ են ահաբեկչության դեմ պայքարում, սակայն նրանք այնքան հզոր չեն, որ դիմակայեն բոլոր մեծ երկրներին», - նշել է Խեդուն:
Վերջինիս խոսքերով՝ Թուրքիան ցանկանում է ստանալ Հալեպը, որպեսզի այն օգտագործի որպես խաղաթուղթ՝ քաղաքական ապագա բանակցություններում: «Թուրքիան բանակցությունները կվարի ագրեսիվ՝ ձեռքին ունենալով հալեպյան խաղաթուղթը»,- կարծում է քուրդ քաղաքական գործիչը: