Գերմանիան պատրաստվում է հեռանալ թուրքական «Ինջիրլիք» բազայից

13:32     25 օգոստոսի, 2016

Գերմանիայի զինված ուժերի հրամանատարությունը դիտարկում է թուրքական «Ինջիրլիք» ավիաբազայից իր ինքնաթիռների տեղափոխման հնարավորությունը Հորդանան կամ Կիպրոս։ Նշվում է, որ այդ ինքնաթիռներն աջակցում են ԱՄՆ գլխավորած կոալիցիայի ավիահարձակումներին,հայտնում է Reuters-ը։

Նշվում է, որ Գերմանիայի կառավարությունում սոցիալ-դեմոկրատները, որոնք փոքրամասնություն են ներկայացնում, պնդում են, որ Գերմանիան դուրս բերի իր ինքնաթիռներն ու ուժերը բազայից՝ գերմանաացի օրենսդրներրի կողմից «Ինջիրլիք» այցելության հարցում Անկարայի մերժման պատճառով։


© armedia.am