Թուրք զինվորականները կմնան Սիրիայի հյուսիսում այնքան ժամանակ, քանի դեռ ընդդիմադիր Ազատ սիրիական բանակի ուժերը չվերահսկեն իրավիճակին տարածաշրջանում: Այս մասին հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարար Ֆիքրի Ըշըքը NTV հեռուստաալիքի եթերում:
«Մեր գլխավոր նպատակը սիրիական Ջերաբլուս քաղաքը «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումից ազատագրելն է: Բացի այդ, մենք ձգտում ենք, որ ԻՊ գրոհայիններին փոխարինելու չգան սիրիացի քրդերը», - նշել է նախարարը՝ ընդգծելով, որ Ջերաբլուս քաղաքն արդեն ազատագրված է ԻՊ-ից: