Ստամբուլի Բալըքլը գերեզմանատանը Հայաստանից տարված խաչքար է տեղադրվել: Այս մասին հաղորդում է Ermenihaber-ը՝ հղում կատարելով հայկական «Ակոս» թերթին:
Նշվում է, որ բավական պատկառելի խաչքարի օծումը տեղի է ունեցել օրեր առաջ Պոլսի հայոց պատրիարքարանի հոգևորականների անցկացրած ծիսակարգով: Արարողությունը գլխավորել է պատրիարքի ընդհանուր փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը:
Նշվում է, որ խաչքարը պատրաստվել և Թուրքիա է տեղափոխվել Ստամբուլի Սամթիա թաղամասի Սուրբ Գևորգ հայկական եկեղեցու կառավարման խորհրդի անդամներ Արիս Դեմիրի և Սևան Դուրմազի մեկենասությամբ:
Խաչքարի մոտ Հարության և Ծննդյան տոներին հաջորդող օրերը մեռելոցի ծիսակարգ կկատարվի: