Ընթացիկ տարվա հոկտեմբերի 7-ին Թուրքիայում մեծ էկրան կբարձրանա Հայոց ցեղասպանության մասին պատմող առաջին ֆիլմը՝ «Քարավան 1915»-ը: Այս մասին հաղորդում է Ermenihaber-ը՝ հղում կատարելով թուրքական «İnternethaber» լրատվակայքին:
1915թ. մասին Թուրքիայում նկարահանված առաջին ֆիլմը հանդիսացող «Քարավան 2015»-ում Հայոց ցեղասպանությունը ներկայացվում է որպես բռնի տեղահանություն: Ֆիլմում պատմվում է Առաջին աշխարհամարտի ընթացքում Սև ծովի ափին գտնվող Գիրեսունում բնակվող 200 հայ կանանց ու երեխաների՝ դեպի Հալեպ ձգվող փորձություններով լի բռնագաղթի մասին: