Իտալիայում երկրաշարժից տնտեսական վնասը գերազանցել է 1 մլրդ դոլարը

18:41     25 օգոստոսի, 2016

Փորձագիտական հաշվարկների համաձայն՝ օգոստոսի 24-ին Իտալիայի կենտրոնական մասում տեղի ունեցած երկրաշարժից տնտեսական վնասը, ըստ նախնական տվյալների, արդեն գերազանցել է 1 մլրդ դոլարը, ապահովագրականը՝ 500 մլն դոլարը: Ամփոփիչ ցուցանիշները, ամենայն հավանականությամբ, ավելի բարձր կլինեն, գրում է Интерфакс-ը:

Իտալիայում 6,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել լույս օգոստոսի 24-ի գիշերը: Մոտ 250 մարդու կյանք խլած երկրաշարժի հետևանքով առավել մեծ ավերածություններ են եղել Ամատրիչե, Ակումոլի և Պեսկարա դել Տրոնտո բնակավայրերում: 


© armedia.am