Գերմանացի լրագրողները դիմել են դատարան՝ պահանջելով նշել այն պատգամավորների անունները, ովքեր մոտ 70 հազար եվրո ընդհանուր արժեքով բացառիկ գրիչներ և գրենական պիտույքներ են պատվիրել, հայտնում է Berliner Zeitung թերթը:
Այս խնդրի շուրջ ԶԼՄ-ներում «Montblanc գործ» անվանումը ստացած սկանդալը ծագել է դեռ 2009 թվականին, սակայն միայն այժմ է գործը հասել դատարան: Գերմանական խորհրդարանի 116 պատգամավորներ լյուքս դասի գրենական պիտույքներ են պատվիրել 68,8 հազար եվրո ընդհանուր արժողությամբ: Այդ գումարը դուրս է գրվել հարկատուների հաշվին ձևավորվող բյուջեից: