Թուրքիայի հյուսիսային Արդվին քաղաքում գլխավոր ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլու ավտոշարասյան վրա անհայտ անձիք կրակ են բացել:
NTV-ի հեռուստաընկերության տվյալներով՝ քաղաքական գործիչը և նրան ուղեցողները չեն տուժել և գտնվում են անվտանգ վայրում:
Քըլըչդարօղլու ավտոշարասյունը կանգնեցվել է ոստիկանության հատուկ ջոկատայինների կողմից՝ ճանապարի առջևի հատվածում հայտնաբերված արգելափակումների պատճառով, ինչից հետո անհայտ անձիք կրակ են բացել ոստիկանության վրա: Սկսվել է փոխհրաձգություն: