Երեք ուժեղ տորնադո է տեղի ունեցել ԱՄՆ Ինդիանա նահանգի կենտրոնական մասում, որի հետևանքով լուրջ վնաս է հասցվել Քոքոմո քաղաքի ենթակառուցվածքներին, հաղորդում է CNN-ը:
Նահանգի ոստիկանության տվյալներով, 15-20 մարդ է տուժել: Նշվում է, որ արձնագրված վնասվածքներն այս պահին թեթև են, նրանց մեծ մասը թռչող առարկաների հարվածների արդյունք է, հաղորդում է ABC News-ը: