Հայտնի է Instagram-ում ամենատարածված ուտելիքը

18:09     25 օգոստոսի, 2016

Համբուրգերը ամենատարածված ուտելիքն է Instagram սոցիալական ցանցում հրապարակված լուսանկարների քանակով:

Borsch սթարթափն նեյրոնային ցանցերի օգնությամբ վերլուծել է ուտեստների 9 մլն լուսանկար, որոնք այս ամառ իրենց էջերում հրապարակել են օգտատերերը Մոսկվայից, Նյու Յորքից և Բեռլինից: Պարզվել է համբուրգերների լուսանկարները սոցցանցում ամենից հաճախն են հրապարակվել:

Բեռլինի բնակիչների շրջանում առավել տարածված են նաև ֆալաֆելների, սուշիի, պիցցայի լուսանկարները: Նյույորքցիները գերադասում են պիցցա, պաղպաղակ և նրբաբլիթներ, իսկ մոսկվայաբնակների առավել սիրելի ուտեստներից է պիցցան և սուշին:


 

 

 


© armedia.am