Իսրայելն աջակցում է Թուրքիային Սիրիայում «Եփրատի վահան» օպերացիայի հարցում

20:01     25 օգոստոսի, 2016

Թուրքիայում Իսրայելի դեսպանի պաշտոնակատար Ամիրա Օրոնն աջակցություն է հայտնել օգոստոսի 24-ին թուրքական ստորաբաժանումների կողմից Սիրիայի  Ջերաբլուս քաղաքում սկսած «Եփրատի վահան»  օպերացիային: Այս մասին հաղորդում է Ermenihaber-ը՝ հղում կատարելով Turkiyegazetesi թերթի կայքին:

Օրոնը ընգծել է, որ ԻՊ-ն կարող է վտանգ ներկայացնել նաև Իսրայելի համար՝ հավելելով, որ  չի կարելի թույլ տալ, որպեսզի զինյալներն ամրապնդվեն Թուրքիայի սահմանի մոտ:

«Թուրքիայի հետ միակարծիք ենք և աջակցում ենք»,-ասել է նա:


© armedia.am