ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը հրաման է ստորագրել, որով հաստատվել է 2016-2017 ուսումնական տարում հանրակրթական ուսումնական հաստատությունների յուրաքանչյուր դասագրքի համար ներդրումային գումարի չափը:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ կրթության և գիտության նախարարությունից, համաձայն հրամանի տարրական դպրոցում (առաջին, երկրորդ, երրորդ, չորրորդ դասարաններ) դասագրքերը կհատկացվեն առանց ներդրումային գումարի: