Սիրիական իշխանությունները համաձայնության են եկել զինյալների հետ վերջիններիս՝ Դամասկոսի Դարայան լքելու շուրջ, հայտնում է SANA-ն:
Նախատեսվում է, որ առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում Դարայայից «Ջաբհաթ ան-Նուսրա» խմբավորման վերահսկողության տակ գտնվող Իդլիբ կտեղափոխվեն 700 գրոհային: Եվս 4 հազար քաղաքացիական անձ՝ հիմնականում գրոհայինների բարեկամներ, կտեղափոխվեն փախստականների ճամբարներ:
Դարայան գրոհայինների վերահսկողության տակ է գտնվում 2012 թվականից: Այն Դամասկոսի վրա պարբերական հարձակումների համար գրոհայինների հիմնական հենարան էր: Գրոհայինները հանաձայնել են լքել այն, քանի որ կառավարական զորքերը վերջին շրջանում ուժեղացրել էր բնակավայրի ամիսներ շարունակվող պաշարումը: