Հալեպում հրթիռներ են ընկել Հայ Ավետարանական եկեղեցու մոտակայքում. «Արևելք»

10:04     26 օգոստոսի, 2016

Հալեպի հայկական թաղամասերը չորեքշաբթի ընդդիմադիր զինյալների հրթիռային հարձակումների թիրախում են հայտնվել: Այս մասին հայտնում է «Արևելք»-ը:
 «Այսօր բավական դժվար օր էր մեզ համար, և երկու հրթիռ ընկավ մեր եկեղեցու մոտ: Դպրոցի վերին հարկում մեծ թվով երեխաներ քննություն էին հանձնում, և նրանք հրաշքով փրկվեցին», - «Արևելք»-ին հայտնել է Սիրիայի Հայ ավետարանական համայնքի նախագահ Վերապատվելի Հարություն Սելիմյանը:

Սելիմյանը, ով հրթիռակոծությունից անմիջապես հետո հասել է դեպքի վայր, նկատել է, որ հրթիռները մեծ նյութական վնաս են պատճառել:

 

 


© armedia.am