Հայաստանը, Ղազախստանը, Բելառուսը և Պակիստանը «Բանակ-2016» ռազմատեխնիկական համաժողովին կներկայացնեն 29 ազգային ձեռնարկություն: Այս մասին հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարարության գիտահետազոտական գործունեության գլխավոր վարչության ղեկավար Ալեքսանդր Միրոնովը, փոխանցում է Интерфакс-ը:
Պաշտոնյայի խոսքերով Հայաստանը կներակայանա 5 ձեռնարկությունով, Բելառուսը՝ 9, Ղազախստանը՝ 6, իսկ Պակիստանը՝ 9 ձեռնարկությունով:
Սեպտեմբերի 6-11-ը Մոսկվայի շրջանի Կուբինկա քաղաքում անցկացվելիք համաժողովի աշխատանքներին պատրաստվում են մասնակցել նաև ձեռնարկություններ Գերմանիայից, Իսրայելից, Իռլանդիայից, Չինաստանից, Մալայզիայից, Թաիլանդից, Ֆրանսիայից և Շվեյցարիայից:
Նշվում է, որ 2016 թվականին համաժողովին հրավիրվել է 107 երկիր, որոնցից այսօրվա դրությամբ իրենց մասնակցությունն են հաստատել 86-ը, իսկ 45-ը պատրաստվում են պաշտոնական պատվիրակություններ ուղարկել: