Թուրքական Ջիզրե քաղաքում ավտոմեքենայի պայթյունի հետևանքով զոհվել է 9, վիրավորվել 64 մարդ:
Պայթյունը տեղի է ունեցել ոստիկանական բաժանմունքի մոտ, որն ամբողջությամբ ավերվել է: Զոհերի թվում առնվազն մեկ ոստիկանության ներկայացուցիչ կա, հայտնում է РИА Новости-ն
Պայթյունի իրականացման մեջ կասկածվում են Թուրքիայում ահաբեկչական համարվող Քրդստանի աշխատավորական կուսակցության զինյալները: