Բոլիվիացի հանքափորները մահացու ծեծի են ենթարկել ՆԳ առևանգված փոխնախարարին

11:08     26 օգոստոսի, 2016

Բոլիվիայի ներքին գործերի փոխնախարար Ռոդոլֆո Իլյանեսը սպանվել է իրեն առևանգած հանքափորների կողմից, ովքեր արդեն երկու շաբաթ է բողոքի ակցիա են անցկացնում: Այս մասին հայտարարել է երկրի ներքին գործերի նախարար Կառլոս Ռեմերոն:

Պաշտոնյայի մահվան մասին հայտարարել է նաև Բոլիվիայի պաշտպանության նախարարը՝ հստակեցնելով, որ Իլյանեսը մահացու ծեծի է ենթարկվել ցուցարարների կողմից:

Բոլիվիայի ՆԳ փոխնախարարը պատանդ էր վերցվել ցուցարարների կողմից, երբ գնացել էր նրանց հետ բանակցությունների: Նշվում է, որ ցուցարարները պահանջում են կառավարությունից աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ իրականացնել:

 


© armedia.am