Եվրահանձնաժողովը պատրաստել է նախագիծ, համաձան որի՝ առանց վիզայի ռեժիմի երկրներից ժամանող քաղաքացիներից ԵՄ մուտքի համար պետք է գանձեն վճար։ Այս մասին հայտնում է EurActiv-ը՝ հղում անելով ԵՄ աղբյուրներին։
Պորտալը նշում է, որ նախաձեռնությունը մշակվել է Գերմանիայի և Ֆրանսիայի կողից, որոնք առաջարկում են ստեղծել Ուղևորությունների լիազորման եվրոպական էլեկտրոնային համակարգ (European ESTA)։ Նախագծի շրջանակում առանց վիզայի երկրներից ԵՄ ժամանող քաղաքացիները կվճարեն 14 եվրո։ Նախաձեռնությունը ցանկանում են քննարկման ներկայացնել նոյեմբերին։