Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին հայտարարել է, որ առաջիկա նախագահական ընտրություններում հաղթանակի դեպքում կարգելի բուրկինիի(ավանդական մուսուլմանական լողազգեստ) կրումը ողջ երկրում, փոխանցում է Reuters-ը։
«Ես թույլ չեմ տա բուրկինիի աներես ներկայություն ֆրանսիական լողափերում ու լողավազաններում։ Դրա արգելման մասին անհրաժեշտ է օրենք հանրապետության ողջ տարածքում»,- նշել է նա։
Նշենք, որ համաձայն Elabe ընկերության անցկացրած հարցման՝ ֆրանսիացիների 79 տոկոսը չի ցանկանում նախագահի պաշտոնին Սարկոզիի վերադարձը։