Հոլանդական Դելտարես ինստիտուտի գիտնականների հաշվարկների համաձայն՝ վերջին 30 տարում Երկրի վրա ցամաքի մակերեսը մեծացել է 58 հազար քառաուսի կմ-ով ։
Մի շարք տարածքների, այդ թվում՝ առափնյա գոտիների արհեստական չորացումը եղել է ավելի զգալի գործոն, քան սառցադաշտերի հալոցքը, ասվում է հետազոտությունում, որը հրապարակվել է Nature Climate Change ամսագրում։
Ընդհանուր առմամբ երեք տասնամյակում ջրի տակ է հայտնվել 115 հազար քառակուսի կմ ցամաք, չորացվել է մոտ 173 հազար քառակուսի կմ ջրային մակերես։