Ղարանաղյան հակամարտության գոտում ռազմական գործողությունների վերսկսման հավանականությունը միշտ կա, ավելին՝ այն բարձր է: Այս մասին REGNUM գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է ԼՂՀ պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանը:
«Հակառակորդի ներկայիս պահվածքը թույլ է տալիս գալ եզրակացության, որ նա դեռ ամբողջությամբ չի հրաժարվել իր մտադրություններից: Այդ պատճառով ապագայում ցանկացած պահի հնարավոր է ռազմական գործողությունների վերսկսում: Այնուամենայնիվ, ապրիլյան պատերազմը որոշ զսպող ազդեցություն է թողել հակառակորդի վրա: Դա երևում է նաև նրանց հայտարարություններից. եթե նախկինում նրանք ասում էին, որ հաղթանակ կտանեն երեք օրվա մեջ, այժմ նման հայտարարություններ այլևս չեն հնչում, և ես հուսով եմ, որ նրանք ընդհանրապես կհրաժարվեն իրենց մտադրությունից»,- ասել է Լևոն Մնացականյանը: