Կանադայում մուսուլման կին-ոստիկաններին թույլատրվել է հիջաբ կրել աշխատանքի ընթացքում, հաղորդում է The Globe and Mail-ը:
Նշվում է, այս որոշումն ընդունվել է մուսուլման կանանց ոստիկանական համակարգեր ընդգրկելու նպատակով: Մշակվել է հիջաբների հատուկ դիզայն, որոնք համապատասխանում են անվտանգության բոլոր չափանիշներին:
«Սա դիտարկվում է՝ որպես խրախուսում մուսուլման այն կանանց համար, ովքեր իրենց կրաիերայում դիտարկում են ոստիկանությունում աշխատելը»,- նշել է Կանադային Հասարակական անվտանգության նախարար Ռալֆ Գուդեյլը:
Նրա կարծիքով նորամուծությունը ցուցադրում է կանադական ոստիկանության ժամանակակից և «ներառական» կազմակերպություն լինելը, որը «հարգում և գնահատում է բոլոր մշակութային և կրոնական հավատալիքներին պատկանող մարդկանց»:
Նշվում է, որ կանադական ոստիկանությունում ծառայող տղամարդ-սիկհերը դեռևս 1990 թ.-ից իրավունք ունեին կրել հատուկ գլխարկներ՝ չալմաներ: Մինչ այս պահը կանադական ոստիկանությունում ծառայող մուսուլման կանանց թույլատվրում էր հիջաբներ կրել միայն Տորոնտոյում և Էդմոնտոնում: Բացի այդ նման թույլատվության պրակտիկա ունեն Մեծ Բրիտանիան, Շվեդիան, Նորվեգիան և ԱՄՆ որոշ նահանգները: