Forbes հեղինակավոր ամսագիրը հրապարակել Է Ռուսաստանի ամենահարուստ կանանց վարկանիշը: Ցուցակը գլխավորել Է ձեռնարկատեր, Inteco Management ընկերության նախագահ Ելենա Բատուրինան, ում կարողությունը գնահատվել Է 1,1 միլիարդ դոլար, նշված է forbes.ru կայքում: Ամենահարուստ կանանց ռուսաստանյան ռեյթինգի երկրորդ հորիզոնական նորեկ անհատ ներդրող Ելենա Ռիբալովլենան է՝ 600 մլն դոլար կարողությամբ: Ցուցակի առաջին եռյակն ամփոփում է Wildberries ինտերնետ-խանութի գլխավոր տնօրեն Տատյանա Բակալչուկը՝ 500 մլն դոլար կարողությամբ:
Նշենք, որ վարկանիշի ութերորդ հորիզոնականում Է հայտնվել Մարիա Շարապովան՝ 260 մլն դոլար կարողությամբ:
Վարկանիշը կազմելիս հրատարակությունը հիմնվել Է ընկերությունների տվյալների եւ փորձագիտական գնահատումների վրա: