Իտալիայում շաբաթ օրը՝ օգոստոսի 27-ին, ազգային սուգ է հայտարարվել՝ ի հիշատակ ավերիչ երկրաշարժի զոհերի, հայտնում է երկրի նախարարների խորհրդի մամլո ծառայությունը։
«Վաղը՝ օգոստոսի 27-ին, տեղի կունենան Ասկոլի-Պիչենոյում զոհվածների հուղարկավորությունները՝ բարձրագույն ղեկավարության ներկայացուցիչերի մասնակցությամբ։ Դրա հետ կապված նախարարների խորհուրդն ազգային սգո օր է հայտարարում»,- ասվում է Կիջի պալատի պաշտոնական հայտարարությունում։
Օգոստոսի լույս 24-ի գիշերը տեղի ունեցած 6,1 մագնիտուտ ուժգնության երկրաշարժի հետևանքով, վերջին տվյալների համաձայն, զոհվել է 268 մարդ, վիրավորվել է 387-ը։ Ավելի քան 2000 մարդ մնացել են առանց տանիքի։