Եվրախորհրդարանի նախագահը կժամանի Անկարա

17:53     26 օգոստոսի, 2016

Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցը սեպտեմբերի 1-ին կժամանի Անկարա, որտեղ բանակցություններ կվարի Թուրքիայի նախագահ Թայիփ էրդողանի հետ: Ինչպես Twitterի իր միկրոբլոգում գրել է Եվրախորհրդարանի նախագահը, Անկարայում թուրքական ղեկավարության հետ քննարկելու են Թուրքիա-Եվրամիություն հարաբերությունները:

Ներկա դրությամբ ԵՄ պատվիրակությունը Թուրքիայում քննարկում է վիզային ռեժիմի վերացման հարցը: Նշվում է, որ Թուրքիայի քաղաքացիների համար ԵՄ վիզային ռեժիմի ազատականացման ծրագրի առաջընթացի մասին զեկույցը կհրապարակվի սեպտեմբերին:


© armedia.am