Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ էրդողանի հետ: Կողմերը քննարկել են երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր: Ինչպես տեղեկացնում է ռուսական TACC գործակալությունը, Կրեմլի մամուլի ծառայությանը հղումով, կողմերը հանգամանալիորեն անդրադարձել են նաև Սիրիայում ստեղծված իրավիճակին: Առաջնորդներն ընդգծել են ահաբեկչության դեմ պայքարում համատեղ ջանքերի կարևորությունը: