Ղարաբաղյան հակամարտության մասին պատմող ռեժիսոր Ջիվան Ավետիսյանի «Թևանիկ» ֆիլմը կմասնակցի Գլենդելի միջազգային կինոփառատոնին, որն անցկացվելու է սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 5-ը
Ինչպես տեղեկացնում է ֆիլմի պաշտոնական ֆեյսբուքյան էջը, այն ներկայացված է «Լավագույն արտասահմանյան ֆիլմ» անվանակարգում: Ֆիլմի ցուցադրությունը նախատեսված է հոկտեմբերի 4-ին:
«Թևանիկ» եռապատումը նկարահանվել է 2014 թվականին: Այն նվիրված արցախյան պատերազմին և ներկայացնում է երեք 14-ամյա պատանիների ճակատագիրը, նրանց կյանքի մեկ օրը: