Ահաբեկչական խմբավորումների կողմից Սիրիական Հալեպ քաղաքի մի քանի հատվածների հրթիռակոծման հետևանքով վնասվել է Հայ ավետարանական «Բեթել» վարժարանը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրել է Հալեպի «Գանձասար» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Զարմիկ Պողիկյանը` նշելով, որ հրթիռն ընկել էր վարժարանի հետնամասում գտնվող թաղամասում:
«Հրթիռակոծման հետևանքով փշրվել էր վարժարանի վերին հարկերի մի քանի ապակի: Աշակերտներն էին ձայնից ցնցվել, սակայն անմիջապես իջել էին նկուղ, ինչի շնորհիվ չեն վնասվել: Նյութական մեծ վնասներ չկան: Հայերի շրջանում զոհեր և վիրավորներ չկան, իսկ դրությունն այժմ կայուն է»,-նշել է նա: