Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հասցեին վիրավորական գրառում կատարելու պատճառով Թուրքիայի Իզմիր քաղաքում ձերբակալվել է 34-ամյա մի քաղաքացի: Այս մասին հաղորդում է Ermenihaber-ը՝ հղում կատարելով թուրքական ընդդիմադիր «Cumhuriyet» թերթի կայքին:
Իզմիրի ոստիկանության կիբեռհանցագործությունների դեմ պայքարի բաժնի տրամադրած տեղեկատվության համաձայն` վերոնշյալ քաղաքացին սոցկայքի իր էջում 2016թ. փետրվարից մինչև օգոստոսի 6-ն ընկած ժամանակահատվածում Թուրքիայի նախագահի հասցեին վիրավորական մի շարք գրառումներ է կատարել, ինչի համար էլ պետք է ենթարկվի պատասխանատվության:
Աղբյուրը չի մանրամասնում, թե մասնավորապես ինչ բովանդակությամբ գրառումներ են եղել: