Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրաման է ստորագրել Հայաստանի Հանրապետության արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին Բարեկամության շքանշանով պարգևատրելու մասին:
Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ համապատասխան փաստաթուղթը օգոստոսի 26-ին հրապարակվել է Ռուսաստանի իրավական տեղեկատվության պաշտոնական պորտալում:
«Ռուսաստանի Դաշնության հետ բարեկամության և համագործակցության մեծ ներդրման համար Հայաստանի Հանրապետության արտգործնախարար Էդվարդ Աղվանի Նալբանդյանին պարգևատրել Բարեկամության շքանշանով»,- ասված է հրամանագրում: