Բրիտանիայի վարչապետը կարող է սկսել Brexit-ի գործընթացն առանց խորհրդարանի համաձայնության

11:24     27 օգոստոսի, 2016

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը կսկսի ԵՄ կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու երկամյա գործընթացը` առանց խորհրդարանի համաձայնության: Այս մասին հայտնում է Daily Telegraph-ը:

Brexit-ի ընդդիմադիրները վստահ են, որ ԵՄ կազմից դուրս գալու հարցը պետք է մանրամասն քննարկվի Համայնքների պալատում, սակայն վարչապետը վստահ է, որ կարիք չկա ընդդիմադիրներին գործընթացը դանդաղեցնելու հնարավորություն տալ:

 Ըստ աղբյուրի՝ իրավաբանները նշում են, որ վարչապետը բացառիկ հնավարություն ունի առանց խորհրդարանի համաձայնության գործի դնել Լիսաբոնի համաձայանագրի 50-րդ հոդվածը:

 


© armedia.am