Մոսկվայի հյուսիս-արևելքում՝ Ալտուֆևսկոյե մայրուղու վրա գտնվող տպարանի պահեստային տարածքում բռնկված խոշոր հրդեհի հետևանքով 17 մարդ է զոհվել։ Life.ru-ի փոխանցմամբ՝ շինությունում դեռևս կարող է մի քանի մարդ մնացած լինել:
Նախնական տեղեկությունների համաձայն՝ բոլոր զոհերն ԱՊՀ քաղաքացիներ են եղել, որոնք աշխատում էին տպարանում: Նշվում է նաև, որ ամենայն հավանականությամբ նրանցից շատերն անչափահաս են եղել:
Հաղորդվում է, որ ներկա պահին հրդեհն ամբողջությամբ մարվել է: Դեպքի վայրում աշխատել է մոտ 110 հրշեջ-փրկարար և 30 միավոր տեխնիկա: