ՄԱԿ ԱԽ-ն դատապարտել է Հյուսիսային Կորեային բալիստիկ հրթիռի արձակման համար

18:09     27 օգոստոսի, 2016

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը դատապարտել է Հյուսիսային Կորեային բալիստիկ հրթիռի հերթական արձակման համար։ Խորհրդի անդամները համաձայնել են ընդունել արտակարգ միջոցառումներ՝ ի պատասխան Փխենյանի գործողությունների, հայտնում է BBC-ն։

Բավականին կտրուկ հայտարարությանն աջակցել է նաև Չինաստանը, որը սովորաբար համարվում է աշխարհում Հյուսիսային Կորեայի հիմնական դաշնակիցը։

Այս շաբաթ Հյուսիսային Կորեան Ճապոնական ծովում սուզանավից արձակել է բալիստիկ հրթիռ։ Հարավկորեացի և ամերիկացի զինվորականների տվյալներով՝ հրթիռն անցել է մոտ 500 կմ և ընկել ծովը։


© armedia.am