ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը Այովա նահանգում իր ելույթի ժամանակ խոստացել է նոր համակարգ ստեղծել, որը կուժեղացնի ներգաղթի վերահսկողությունը: Այս մասին հայտնում է NEWS.am-ը՝ հղում կատարելով BBC News-ին։
Բացի այդ, Թրամփը խոստացել է, որ ապօրինի միգրանտները չեն ստանա սոցիալական նպաստ։ Նա նաև հաստատել է, որ հանդես է գալիս Մեքսիկայի հետ սահմանի երկայնքով պարսպի կառուցման օգտին։