Ադրբեջանը շահագրգռված է, որ Ղարաբաղյան հակամարտության գոտում լարվածության պարբերական սրումներ լինեն: Այս մասին NEWS.am –ի հետ զրույցում ասել է ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ, դեսպան, ՌԴ դիվանագիտական ծառայության վաստակավոր աշխատակից Վլադիմիր Կազիմիրովը:
Միաժամանակ նա հույս է հայտնել, որ պաշտոնական Բաքուն կգիտակցի Ղարաբաղի համար նոր «մեծ պատերազմի» ռիսկերը՝ սեփական ռիսկերը՝ իր երկրի համար: Ըստ դիվանագետի՝ իշխանությունը պահելու համար որոշ մարդկանց լարվածությունն ու ռազմական հաջողությունների, այսինքն ռևանշի մասին բարձրագոչ հայտարարությունները անհրաժեշտ են: «Ճիշտ է, Բաքվի ակնկալիքները երկսայր փայտի են նման: Այն կարող է մի օր հարվածել նաև բոլորովին հակառակ կողմից»,- հավելել է Վլադիմիր Կազիմիրովը: