Ռուսաստանը չեղարկել է չարտերային չվերթների արգելքը դեպի Թուրքիա

16:48     28 օգոստոսի, 2016

ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը չեղարկել է չարտերային չվերթների արգելքը դեպի Թուրքիա: Համապատասխան հրամանագիրը օգոստոսի 28-ին հրապարակվել է ՌԴ կառավարության կայքում, հայտնում է Tert.am-ը:

Կառավարությունը խորհուրդ է տվել ավիաընկերություններին անվտանգության հավելյալ միջոցառումներ ձեռնարկել Թուրքիա իրականացվելիք թռիչքների ընթացքում:


© armedia.am