Իրանին մատակարարված С-300 զենիթահրթիռային համալիրները տեղակայվել են Ֆորդո միջուկային օբյեկտի շրջանում: Այդ մասին Իսլամական հանրապետության պետական հեռուստատեսության եթերում հայտարարել է ՀՕՊ ուժերի հրամանատար Ֆարզադ Էսմայիլին:
Հեռուստատեսությունը ցույց է տվել Ֆորդոյի մոտակայքում տեղակայված համալիրները: Էսմայիլին նշել է, որ այժմ միջուկային օբյեկտը միշտ պաշտպանության տակ կլինի, և հայտարարել է, որ Իրանի երկինքը «տարածաշրջանում ամենաանվտանգներից մեկն է»: