Իրաքը Սաուդյան Արաբիային խնդրել է փոխել դեսպանին՝ կապված Իրաքի վրա Իրանի ազդեցության վերաբերյալ վերջինիս մեկնաբանությունների հետ, հայտնում է BBC-ն:
Իրաքի արտաքին գործերի նախարարությունը իր այդ խնդրանքը պարզաբանել է նրանով, որ սաուդական դեսպանի մեկնաբանությունները վնասում են երկու երկրների հարաբերություններին:
Նշենք, որ Սաուդյան Արաբիայի դեսպանը հայտարարել էր, որ Իրաքի շիանները, որոնց աջակցում է Իրանը, սադրում են երկրի սունիներին և կոնֆլիկտ են ստեղծում: