Աբասն ու Նեթանյահուն կարող են հանդիպել Մոսկվայում

10:51     29 օգոստոսի, 2016

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն և Պաղեստինի ինքնավարության նախագահ Մահմուդ Աբասը կարող են բանակցություններ անցկացնել Մոսկվայում: Այս մասին հայտնում է իսրայելական Ynet պորտալը։ Ակնկալվում է, որ բանակցությունները տեղի կունենան հոկտեմբերին:

Ավելի վաղ Եգիպտոսի նախագահը տեղեկացրել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի պատրաստակամության մասին՝ հյուրընկալելու պաղեստինա-իսրայելական ուղղակի բանակցությունները:

Մի շարք տեղեկությունների համաձայն Աբասը պատրաստակամություն է հայտնել մասնակցելու բանակցություններին:

Իսկ իսրայելցի պաշտոնյաներն էլ նշում են, որ Նեթանյահուն պատրաստ է ուղղակի բանակցություններ անցկացնել Աբասի հետ ցանկացած ժամանակ: 


© armedia.am