Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն և Պաղեստինի ինքնավարության նախագահ Մահմուդ Աբասը կարող են բանակցություններ անցկացնել Մոսկվայում: Այս մասին հայտնում է իսրայելական Ynet պորտալը։ Ակնկալվում է, որ բանակցությունները տեղի կունենան հոկտեմբերին:
Ավելի վաղ Եգիպտոսի նախագահը տեղեկացրել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի պատրաստակամության մասին՝ հյուրընկալելու պաղեստինա-իսրայելական ուղղակի բանակցությունները:
Մի շարք տեղեկությունների համաձայն Աբասը պատրաստակամություն է հայտնել մասնակցելու բանակցություններին:
Իսկ իսրայելցի պաշտոնյաներն էլ նշում են, որ Նեթանյահուն պատրաստ է ուղղակի բանակցություններ անցկացնել Աբասի հետ ցանկացած ժամանակ: