Կատարի իշխանությունները հարկ են սահմանել մայրաքաղաք Դոհայի «Համադ» միջազգային օդանավակայանից ճամփորդող ուղևորների համար, հայտնում է Arabian Business պարբերականը:
35 կատարական ռեալ (9,6 դոլար) հարկը կգանձվի բոլոր՝ այդ թվում նաև չարթերով ճամփորդող և տարանցիկ ուղևորներից:
Նշենք, որ Կատարի պետբյուջեն վերջին 15 տարում առաջին անգամ կարող է դեֆիցիտ ունենալ նավթի համաշխարհային գների անկման պատճառով: Իշխանությունների գնահատականի համաձայն՝ դեֆիցիտը կգերազանցի 10 մլրդ դոլարը: