Թրամփը Քլինթոնից պահանջել է հրապարակել հիվանդությունների ամբողջական պատմությունը

11:34     29 օգոստոսի, 2016

ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է հրապարակել իր հիվանդությունների մանրամասն պատմությունը՝  կոչ անելով իր մրցակից դեմոկրատ թեկնածու Հիլարի Քլինթոնին վարվել նույն կերպ:

«Ես կարծում եմ, որ երկու թեկնածուները՝ կեղծավոր Քլինթոնն ու ես, պետք է հրապարակենք մանրամասն բժշկական արձանագրումները»,- գրել է Թրամփը Twitter-ում։

Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ Քլինթոնի մոտ ԻՊ ահաբեկչական խմբավորման ջախջախման համար անհրաժեշտ «բարոյական և ֆիզիկական դիմացկունության բացակայության» մասին։ Հանրապետական թեկնածուի մամլո քարտուղար Քեթրին Փիրսոնն էլ իր հերթին ենթադրություն էր հայտնել, որ Քլինթոնը տառապում է խոսքի խանգարմամբ։

 

 


© armedia.am