Եմենում տեղի ունեցած ահաբեկչությունը խլել է 45 մարդու կյանք

12:04     29 օգոստոսի, 2016

Եմենի հարավային Ադեն քաղաքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 45-ի, հայտնում են «Բժիշկներ առանց սահմանի» կազմակերպությունում:

Հաղորդվում է, որ ահաբեկչությունն իրականացրել է մահապարտը ականապատ ավտոմեքենայի միջոցով իշխանություններին հավատարիմ աշխարհազորայինների ճամբարի մերձակայքում:

Ահաբեկչության պատասխանատվությունը դեռևս ոչ մի ահաբեկչական խմբավորում չի ստանձնել: Նշենք, որ Եմենում գործում են «Իսլամական պետություն» և «Ալ-Քաիդան Արաբական թերակղզում» ահաբեկչական կազմակերպությունները:


© armedia.am