Ճապոնիան 30 մլրդ դոլար կներդնի Աֆրիկայում

13:48     29 օգոստոսի, 2016

Երեք տարիների ընթացքում Ճապոնիան 30 մլրդ դոլարի ներդրումներ կիրականացնի Աֆրիկայում՝ բարձրորակ ենթակառուցվածքային օբյեկտների շինարարության համար, հաղորդում է regnum.ru կայքը: Նման որոշում կայացվել է Նայրոբիում անցկացվող Աֆրիկայի զարգացման հարցով Տոկիոյի միջազգային համաժողովի (TICAD) արդյունքներով:

Ճապոնիայի վարչապետ Սինդզո Աբէն և աֆրիկյան պետությունների ղեկավարները ձեռք են բերել պայմանավորվածություն աֆրիկյան ենթակառուցվածնքների զարգացման խթանման կապակցությամբ:

TICAD համաժողովն անց է կացվել օգոստոսի 27-28-ին: Այն առաջին անգամ էր անցկացվում Ճապոնիայի սահմաններից դուրս:

 


© armedia.am