Բեյոնսեն՝ MTV Video Music Awards-ի մրցանակակիր

14:10     29 օգոստոսի, 2016

Կիրակի՝ օգոստոսի 28-ին, Նյու-Յորքում կայացավ MTV Video Music Awards ամենամյա մրցանակաբաշխությունը:

«Տարվա լավագույն տեսահոլովակ» անվանակարգում հաղթող ճանաչվեց երգչուհի Բեյոնսեն իր «Formation» երգի համար նկարահանված տեսահոլովակով:

Ինչպես հաղորդում է «Ռեգնում» գործակալություն, երգչուհուն տրվեց  տիեզերագնացի կերպարով «լուսնային մարդու» արձանիկը , որն իր ձեռքում կրում է MTV դրոշը:

Նշենք, որ նույն անվանակարգում մրցում էին նաև Ադելը («Hello»),  Ջասթին Բիբերը («Sorry»), Քայնե Ուեսթը («Famous») և Դրեյքան («Hotline Bling»):


© armedia.am