Գերմանիայում տարեսկզբից շուրջ 9 հազար անչափահաս փախստական է կորել

14:43     29 օգոստոսի, 2016

Գերմանիայում կորած անչափահաս փախստականների թիվն աճել է՝ հասնելով 8991-ի:  Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով գերմանական Neue Osnabruecker Zeitung պարբերականին:

Ընդ որում, 2015 թվականին Գերմանիայում կորած անչափահասների թիվը կազմել է 5835:

Նշենք, որ միայն 2015 թվականի ընթացքում ավելի քան 1 միլիոն փախստական ապաստան է գտել Գերմանիայում:


© armedia.am